Աղցանների բաղադրատոմսեր 2017 նոր տարվա համար

Կախարդանք և հրաշքի սպասում, մոմերի պայծառ լույսեր և փայլեր, ձմեռային զվարճանքներ, նվերներ տոնածառի տակ և տոնական սեղան - ահա այն ամենը, ինչ սպասում է մեզ նոր տարվա նախօրեին: Եթե ընկերների եւ հարազատների համար նվերները արդեն ընտրված է, ապա հիմնական խնդիրը մնում է ամանորյա ուտեստների տեսականին: Տոնական սեղանին ավանդական տեղ են զբաղեցնում աղցանները, սակայն սովորական Օլիվյեն արդեն չի բերում այնքան ուրախություն, եւ այս զարմանալի գիշերը ցանկանում ենք որ հյուրասիրությունն էլ լինի հետաքրքիր: Նոր Տարվա համար աղցանները կարող են դառնալ արվեստի գործեր, եթե դուք ներդնեք մի քիչ երևակայություն: Եվ որ ամենակարեւորն է, պետք է պատրաստել  սիրով եւ ոգեւորությամբ: Ի դեպ, մի մոռացեք, որ գալիք տարվա խորհրդանիշը հրե աքաղաղն է: «Ժամացույց » համեղ աղցանի բաղադրատոմսը  2017 նոր տարվա համար Նոր տարվա աղցանԱմանօրի գիշերը դա ոչ միայն տոնական տրամադրություն է, նվերներ եւ համեղ սնունդ, այլեւ ժամանակն է, որպեսզի մտապահենք մեր ամենանվիրական երազանքը: Նույնիսկ մեծահասակները անհամբեր սպասում են, երբ ժամացույցի սլաքները ցույց կտան ժամը «00:00»-ը: Նոր տարվա աղցանների ցուցակին կարելի է ավելացնել «Ժամացույց » օրիգինալ աղցանը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
  • 150 գրամ տավարի միս,
  • 150 գրամ երշիկ,
  • 2 թարմ վարունգ,
  • 2 թթու վարունգ,
  • 4 կարտոֆիլ.
  • 2 գազար,
  • 5 ձու,
  • 1 տուփ պահածոյացված ոլոռ,
  • 1 փունջ կանաչ սոխ,
  • 1 բաժակ մայոնեզ.
  • ½ բաժակ թթվասեր,
  • 6 լորի ձու,
  • 1 քաղցր կարմիր պղպեղ;
  • Աղ, ըստ ճաշակի.
Պատրաստման եղանակը.
  1. Տավարի միսը եփել մինչեւ փափուկ լինի, այնուհետև հանեք արգանակից ու թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճան:
  2. Կարտոֆիլը ու գազարը եփել, ապա կեղեւից մաքրել եւ կտրատել փոքր խորանարդների տեսքով նույն չափի:
  3. Եփած ձուն մաքրել, ձվի դեղնուցը ու սպիտակուցները, եւ 3 դեղնուցները կտրատել խորանարդների տեսքով, ավելացրեք մյուս բաղադրիչներին. Մնացած դեղնուցները օգտակար կլինի ձեզ տոնական աղցանը զարդարելու համար:
  4. Բաղադրիչներին ավելացնել խորանարդների տեսքով կտրատած տավարի միսը ու երշիկը: Ավելացնել թարմ և թթու վարունգները և թարմ կանաչ սոխը:
  5. Ավելացրեք աղ ըստ ճաշակի, մայոնեզ և լավ խառնեք:
  6. Աղցանը լցրեք  ափսեի մեջ տորթի տեսքով: Աղցանի վրա ցանեք մնացած քերած դեղնուցը: 6 լորի ձուն եփել և կիսել 2 մասի, ու դնել աղցանի վրա: Կարմիր պղպեղով կտրել թվերը և սլաքները ու դրեք ձվի վրա:
Ահա և պատրաստ է ամանորի ժամացույցը:

Կարդացեք նաև

>>2017 տարվա ամանորյա բաղադրատոմսեր

>>Պիցցա , բաղադրատոմս Սուրբ Սարգիս Սիրո տոն ի համար

(Visited 2,243 times, 1 visits today)