Iss Pyaar Ko Kya Naam Doon? Ինչ կոչել այս սերը - Հնդկական հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել Star Plus հեռուստա ընկերության եթերում աշխատանքային օրերին 2011 թվականի հունիսի 6-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը:
Այն մի պատմություն է, որը նկարագրում է սիրո և ատելության անսպասելի հարաբերություններ մարդկանց միջև, ովքեր մեկնում են գեղեցիկ և անմոռանալի ճամփորդության: Khushi Kumari Gupta (Sanaya Irani)-ն մի պարզ, միամիտ ու կենսուրախ երիտասարդ կին է ով մեծացել է կարծրատիպային եւ հայրապետական տան արմատավորված ավանդույթների եւ արժեքների վրա: Նա ի վերջո հանդիպում է Arnav Singh Raizada (Barun Sobti)-ին, ով իր հակապատկերն է: Նա մի չարամիտ, ամբարտավան ու անխիղճ գործարար է, ով միայն հոգ է տանում իր ընտանիքի, հատկապես իր ավագ քրոջ մասին. Չնայած նրան, որ նա ունի շատ խիստ արտաքին, դա հիմնականում պայմանավորված է իր վիրավոր անցյալի հետ: Պատմությունը սկսվում է Lucknow-ում երբ Khushi-ին պատահաբար ընկնում է Arnav-ի ձեռքը իր նորաձեւության ցուցադրումներից մեկում իրենց առաջին հանդիպման ժամանակ: Այնտեղ նաեւ սկսվում է Arnav-ի հիշաչար վերաբերմունքը Khushi-ի հանդեպ, դրանից հետո նա սկսում է ամեն քայլափոխի նվաստացնել ու վատ վերաբերվել նրան, քանի որ համարում է, որ նա դիտմամբ տապալել է իր շոուն: Arnav-ը միտումնավոր տարածում է անհաջողության կադրերը լրատվամիջոցներով: Դրանից որոշ չափով ճնշված Khushi –ին ստիպված է լինում տեղափոխվել իր մորաքրոջ տուն Դելիում իր քրոջ հետ, որը նույնպես բնակվում է այն քաղաքում, որտեղ Arnav-ը:
Arnav -ը լուրջ բիզնեսմեն ով ապրում է իր հայրական ընտանիքում, որն բաղկացած է իր սիրելի քույրիկից Anjali -ից , նրա անհավատարիմ ամուսնուց Shyam -ից, քեռի Manohar -ից, մորաքույր Manorama –ից, զարմիկ Aakash –ից եւ նրա տատիկ Devyani –ից, իր մոր ինքնասպանությունից հետո: Khushi, մյուս կողմից, մի կենսուրախ աղջիկ, ցածր միջին խավի ընտանիքում: Նրանք բախվում են միմյանց մի քանի առիթներով, եւ դրանից հետո հաճախ սկսվող վեճերում, սկսում են հետաքրքրել միմյանց: Իրենց պատմության մեջ մրցակից Shyam-ը, ցանկանում է ամուսնանալ Khushi –ի հետ: Arnav –ը ամուսնանում է Khushi –ի հետ որպեսզի պահպանի իր քրոջ ամուսնությունը:
Կարդացեք նաև
>> Երգեր սիրված հնդկական հեռուստասերիալներից(Visited 4,756 times, 1 visits today)