Մեր մանկության մոռացված բակային խաղերը
XXI դարում երեխաները աննկատորեն անհետացան մեծ քաղաքների բակերից: Այժմ նրանք խաղում են համակարգչային խաղեր, կամ ժամանակն անց են կացնում հատուկ նախատեսված մանկական ակումբներում: Երեխաների հետ անհետացավ բակային խաղերի մշակույթը: Եվ եթե մանուկների դեռ կարելի է հանդիպել խաղահրապարակներում հարազատների հսկողության ներքո, ապա դպրոցակաների համարյա չես կարող տեսնել: Ժամանակակից երեխաները չգիտեն ինչ է լապտուն, պահմտոցին, ռեզինը, բռնոցին, կլասները: Նրանք նախընտրում են հավելվածները և գաջետները:
Այցելենք դատարկ բակերը և հիշենք կորած ակտիվ խաղերը, որոնք մեր մանկությունը դարձրել են երջանիկ ու հետաքրքիր.
Պահմտոցի
Խաղը խաղում են հետևյալ կերպ. խաղացողներից մեկը պետք է աչքերը փակի որևէ մի տեղ (սովորաբար պատի կամ ծառի մոտ), ապա սկսի հաշվել մինչև նախնական պայմանավորված թիվը։ Փակողը հաշվելը ավարտելուց հետո պետք է սկսի որոնել թաքնված խաղացողներին, իսկ այդ ընթացքում թաքնվող խաղացողները պետք է հարմար պահ գտնեն և վազելով մոտենան այն տեղը, որտեղ որոնող խաղացողը ի սկզբանե փակել էր աչքերը, և ասեն որոշակի պայմանավորված արտահայտություն, սակայն կարող է որոնող խաղացողը ավելի արագ տեղ հասնել և նույն արտահայտությունը կատարել և այդպես մինչև վերջին խաղացող։ Հաջորդ փակող խաղացողը դառնում է առաջին բացահայտված թաքնված խաղացողը։
Խաղի կանոնները տարբեր տարածաշրջաններում կամ ըստ խաղացողների ցանկության կարող են իրարից տարբերվել։
Կլասներ
Ռեզին
Բռնոցի





(Visited 464 times, 1 visits today)