Նկարի օբյեկտների հեռացում ջնջում
Այս դասին կսովորենք ֆոտոշոփում օբյեկտների ջնջման կատարելագործված մեթոդ: Այնպես ինչպես հարակից փիքսելների օգնությամբ այնպես էլ պատկերի ցանկացած այլ հատվածի փիքսելների օգնությամբ:
Օբյեկտների ավտոմատ կերպով հեռացնող գործիքը - "Заливка с учётом содержимого" (Content-Aware Fill) առաջին անգամ հայտնվեց Photoshop CS5-ում և հետագայում կատարելագործվեց CS6 տարբերակում "Перемещение с учётом содержимого" (Content-Aware Move) գործիքի տեսքով:
Content-Aware գործիքի ալգորիթմը փոխարինում է ջնջված օբյեկտը հարակից փիքսելներով: Բայց ինչ պետք է անել, երբ այդ փիքսելները հարմար չեն փոխարինման համար, օրինակ, անհրաժեշտ է նկարում ջնջել շանը, եւ այդ շունը կանգնած է երկու սյուների արանքում:
Եվ նման դեպքերի համար Photosop CC-ում գոյություն ունի հատուկ գործիք "Заплатка с учётом содержимого" (Patch Content-Aware):
Ստորեւ ներկայացնում ենք երկու գործիքներով աշխատանքի օրինակներ.
Եկեք սկսենք.
Բացենք պատկերը Photoshop-ում: Եթե դուք աշխատում եք մի շերտով փաստաթղթի հետ, կրկնօրինակեք այն սեղմելով Ctrl + J: Եթե ձեր փաստաթուղթը ունի մի քանի շերտեր, ստեղծեք մի նոր շերտ բոլոր տեսանելի փիքսելներով բոլոր շերտերից վերև սեղմելով Shift + Alt + Ctrl + E:
Սկզբից պետք է նշել ջնջվող օբյեկտը: Ես կօգտվեմ "Быстрое выделение" (Quick Selection Tool) գործիքից, բայց, իհարկե, դուք կարող եք օգտագործել ցանկացած ուրիշը նշող գործիքներից: Ավելի հաճախ ես օգտագործում եմ "Прямолинейным лассо" (Polygonal Lasso Tool) և "Пером" (Pen Tool): Ընտրեք Quick Selection Tool գործիքը մեկ կամ կրկնակի սեղմումով Shift+W, մինչև դուք չտեսնեք այն գործիքների վահանակում: Վերևում պարամետրերի վահանակում նշեք "Усилить автоматически" (Auto-Enhance) ավելի հարթ և ճշգրիտ նշելու համար:
Ներքևի նկարում ջնջենք թիթեռներից մեկը: Եթե նշվել է նկարի ավել մասերը ապա սեղմեք Alt և ջնջեք:
Բացեք Редактирование --> Выполнить заливку (Edit --> Fill) պատուհանը կամ սեղմեք Shift+F5: Պատուհանում ընտրեք "С учётом содержимого" (Content-Aware) և սեղմեք OK:
Photoshop-ը լրացնում է նշվածը հարակից փիքսելներով և խառնում դրանք: Նշվածի լրացումը կատարվում է պատահական կերպով, հետեւաբար, եթե արդյունքից գոհ չեք կրկնեք այն: Սեղմեք Ctrl+D և նշումը կանհետանա:
Ահա թե ինչ արդյունք ստացվեց. Վերևի թիթեռը ջնջելուց հետո.





(Visited 321 times, 1 visits today)