Մեկնաբանություններ

PHP-ով ծրագրի մեկնաբանությունները պետք է կազմեն կոդի 30%-ը: PHP-ում կան 2 տեսակ մեկնաբանություններ.    1.Միատող    2.Բազմատող Միատողը ունի հետևյալ տեսքը.    # սա կլինի մեկնաբանություն    //սա նույնպես կլինի մեկնաբանություն Name ();      // սա ևս հանդիսանում է մեկնաբանություն #-ն և //-ը PHP-ի ինտերպրետատորը չի հաշշվում(անտեսում է) և կոդի վերլուծության ժամանակ բաց է թողնում: Դրանք անհրաժեշտ են ծրագրավորողներին, ովքեր պիտի կարդան կոդը, որպեսզի հասկանալի լինի նրանց, ինչ է արված այս կամ այն տողում: Տրված օրինակում մեկնաբանություն է համարվում բոլորը ինչ սկսվում է #-ից կամ //-ից, մինչև տողի վերջը: Իսկ բազմատողը ունի հետևյալ տեսքը.    /*սա մեկնաբանություն է    Այն ամենը ինչ գտնվում է այս    սիմվոլների արանքում կլինի մեկնաբանություն    name(); կոդը չի աշխատի */ Բազմատող մեկնաբանության օգնությամբ հարմար է գրել մեկնաբանության մեծ հատվածներ, կամ անջատել կոդի մասերը: Եթե օրինակ դուք չեք ուզում դրանք ջնջել, իսկ այն կարող է պետք գալ հետագայում, ապա այդ դեպքում այդ տողերը կարելի է ուղղակի ներառել մեկնաբանությունների մեջ: Մեկնաբանությունները նույնպես պետք է լինեն չափի մեջ: Պետք չէ մեկնաբանել ծրագրի յուրաքանչյուր տող, այդպիսի կոդը բարդ, իսկ երբեմն նույնիսկ անհնար է կարդալ:
(Visited 179 times, 1 visits today)