2017 թվականի աստղագուշակ Առույծի համար

levԳործնական հարաբերությունները ողջ 2017 թվականին առյուծների համար  լինելու է ամենավտանգավոր եւ անկանխատեսելի ոլորտը: Անհրաժեշտ կլինի կենտրոնանալ  իրավական փաստաթղթերի, պայմանագրերի և այլ կարևոր փաստաթղթերի ճիշտ լրացված լինելու վրա: Հավանական է, որ փաստաթուղթը, որը դուք մանրազննին կերպով ստուգել եք ի վերջո կպարզվի որ սխալ է կազմված և կպահանջվի զգալի ժամանակ այն ուղղելու համար: Ուշադրություն դարձրեք ոչ միայն փաստաթղթի բովանդակությանը այլեւ նրա պաշտոնական կառուցվածքին: Ըստ 2017 թվականի աստղագուշակի առյուծների համար մեկ այլ հնարավոր վտանգավոր ոլորտ կլինի ընտանիքը: Հարազատները, բարեկամները եւ նույնիսկ հարեւանները կլինեն անընդհատ «հարվածի տակ» ձեր կողմից: Եթե դուք չեք ցանկանում, որ ակտիվանան բուռն բանավեճերը եւ սկանդալները, աշխատեք չխոսել  բարձր տոնով, մտածեք նախքան խոսելը և հետեվեք ինչ բառեր եք օգտագործում խոսելիս: Ընդհանուր առմամբ, ձգտեք որպեսզի ձեզ շրջապատող մարդկանց հետ խուսափեք հարաբերություններ պարզաբանելուց: Սա վերաբերվում է նույնիսկ այն դեպքերին երբ դուք համոզված եք որ դուք իրավացի եք, ավելի լավ է ընդունել պարտությունը, քանի որ իրավիճակը կարող է շրջվել ձեր համար անշահավետ կողմով և դուք այնումենայնիվ կդառնաք մեղավոր: Հրե աքաղաղի ողջ տարվա ընթացքում ձեզնից կպահանջվի խաղաղասեր եւ կառուցողական զրույցներ վարելու հմտություն: Միայն այդպես դուք կարող եք պահել իրավիճակը վերահսկողության տակ և չհասցնել այն «պատերազմական» վիճակի: Չնայած այն հանգամանքին, որ առյուծների երբեմն իմպուլսիվ եւ չմտածված արարքների, 2017 թվականին ստիպված կլինեն հրաժարվել և ցուցաբերել զգուշություն: Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր ռիսկի արդարացված կլինի հետո մի քանի օրվա ընթացքում դուք կհասկանաք, որ հակառակն է, բայց, ավաղ, դուք չեք կարող ոչինչ փոխել: Այնպես որ, սկզբից մտածեք հետո քայլ արեք:
(Visited 5,982 times, 2 visits today)