Աստղագուշակ 2020 թ. Այծեղջյուր

aycexchyur1Տարին կլինի անհանգիստ, բարդ ու հետաքրքիր: Դուք հաստատ չեք ձանձրանա: Այն ամենը, ինչ կատարվում է, ավելի շատ հիշեցնում է արկածներ, կամ զվարճալի խաղ, որի ելքը կարող է լինել ցանակացած ձևի: Շատ բան կախված է ձեզնից, բայց ինչ-որ տեղ ստիպված կլինեք հույսը դնել պատահականությանը և ձեզ համար դա մեծ ստրեսս է: Կցանկանաք ամեն ինչ վերահսկել, բայց այդպիսի հնարավորություն համարիա չի լինի նաև պետք է նշել որ այս տարվա իրադարձութոյւնները արմատապես կարող են փոխել ձեր հայացքները և ծրագրերը:

Մինչև ապրիլ ինֆորմացիա հավաքեք, աշխատեք շփվել տարբեր մարդկանց հետ փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ: Կարևոր է ուշադիր հետևել թե ինչ է կատարվում ձեր շուրջը: Բանն այն է, որ շատ իրադարձություններ ազդում են ձեզ վրա և պետք է հասկանալ ինչու և ինչպես է դա կատարվում: Կհարթեք խնդիրները և մինչև ամառվա կեսը դուք կարող եք հասնել ձեր ամենակարևոր նպատակներից որևէ մեկին: Շրջապատի հետ հարաբերություններում շեշտը ճիշտ դնել, կյանքում ինչ-որ բան էապես փոխել:

Մայիսից մինչև օգոստոս ձեզ սպասվում է լարված շրջան: Անհրաժեշտ կլինի միշտ շտապել, իսկ նոր դաշնակիցները կարող են ձեզ խանգարել, դիտմամբ կամ ոչ: Պետք է միաժամանակ  շատ որոշումներ ընդունել, ձեզ դա ամենևին դուր չի գալիս:

Մնացած ամիսները բարեհաջող կլինեն: Բայց նրանք ևս թույլ չեն տա ուղղակի թուլանալ և ոչինչ չձեռնարկել. Պետք է աշխատել, երբեմն ավելի շատ քան դուք նախատեսել էիք: Բայց դուք չեք բողոքի: Նպատակը մոտ է ու հասկանալի, բոլոր հնարավորությունները ուսումնասիրված են, ծրագրերը կազմված են-մնում է միայն գործել, իսկ դա ձեզ միշտ դուր է եկել:

(Visited 300 times, 1 visits today)