Աստղագուշակ 2020 թ: Կարիճ

կարիճՀունվարի սկզբին ձեզ սպասվում է մի քանի տհաճ պահեր: Ավելի հաճախ դժվարությունները ձեր մեղքով չեն ծագում: Բայց դա կարևոր չէ քանի որ այնումենայնիվ դրանք պիտի հաղթահարեք դուք: Մի վատնեք ժամանակը  փնտրելով մեղավորների, կենտրոնացեք նպատակին հասնելու վրա, այդպես դուք ավելի արագ իրավիճակից գլուխ կհանեք, ավելի քիչ էներգիա իզուր կվատնեք:

Փետրվարը, մարտը և ապրիլը կընթանան բարեհաջող: Դա հաջողության ժամանակ է, շրջան, որ դուք ոչ միայն զգում եք աստղերի աջակցությունը այլ նաև օգտագործում եք այն ի շահ ձեզ: Խորհուրդ է տրվում սկսել նոր կամ ինչ-որ բան արմատապես փոխել, կարելի է անել այն, ինչ մինչ այդ թվում էր անհնար: Շրջապատում ավելի շատ են Ձեզ վստահում, հաճախ են կիսվում գաղտնիքներով և հետաքրքիր առաջարկներ անում:

Մայիսից սկսվում է ավելի բարդ շրջան: Այն կարող է ձգվել մինչև աշնան կեսը, պետք չէ հույսը կորցնել: այո, շատ բան դժվար կլինի, քան սովորաբար: Բայց դուք բավականին ուժ և գիտելիքներ ունեք, որպեսզի իրավիճակից ելք գտնեք, ընկերների օգնությունը ևս չի կարելի թերագնահատել: Կարևոր է ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես են ընթանում անձնական հարաբերությունները: Այդտեղ կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չեն տա եթե դրանք ժամանակին չլուծեք:

Կարևոր հաղթանակները կսկսեն և կշարունակվեն մինչև տարվա վերջ: Դուք ստիպված կլինեք շատ բան սովորեք մի քանի ամսվա ընթացքում, վերանայել ձեր վերաբերմունքը նրան ինչը թվում էր սովորական: Չի բացառվում, որ դուք կիմանաք ինչ-որ լրիվ նոր բան այն մարդկանց մասին, որոնք ձեզ շրջապատել են , և կհասկանաք, ինչպես շփվել նրանց հետ, որ այն լինի օգտակար ու հաճելի բոլորին:

 
(Visited 149 times, 2 visits today)