Եվրոպայի  7  ամենավառ  ամանօրյա  շուկաները

Ձմեռային արձակուրդների մոտենալուն պես ամբողջ Եվրոպայում բացվում են ամանօրյա տոնավաճառներ: Տուրիստները պաշտում են այդ գունագեղ շուկանները, որտեղ միշտ ուրախ է և երաշժտություն է հնչում: Այնտեղ կարելի է լավ լուսանկարներ անել, գարեջուր խմել և հարազատների և ընկերների համար նվերներ գնել: Ներկայացնում ենք ամենահետաքրքիր ամանօրյա շուկանները Եվրոպայի.   Ավանդական ամանօրյա շուկա Marienplatz ում՝ Մյունխենում: christkindlmarkt-03 Բացվում է նոյեմբերի վերջին: Այստեղ կարելի է գնել տարբեր փայտյա խաղալիքներ, կոճապղպեղով թխվածքաբլիթ, հայելուց պատրաստված իրեր, անուշաբույր մեղվի մոմից մոմեր՝ թղթե ջահեր ամանօրյա աստղերի տեսքով: Շուկաից ոչ հեռու տեղակայված է Մյունխենի Hofbräuhaus հայտնի գարեջրի գործարանը, որտեղ ամեն տարի ամանօրին պատրաստում են հատուկ սեզոնային գարեջուր:     Եվս մեկ հետաքրքիր ամանօրյա գերմանական շուկա shtritselmarkt-01 Բացվում է նոյեմբերի վերջի օրերին Դրեզդենում: Դա Գերմանայի ամենախոշոր ամանօրյա շուկաներից մեկն է: Տոնավաճառի շաքերը տեղադրում են Altmarkt հրապարակում: Հանգստյան օրերին շուկայում անց են կացվում թեմատիկ միջոցառումներ. Ամանօրյա բուրգի տոնը և այլն:       Լոնդոնի կենտրոնում՝ Հայդ այգու տարածքում ամեն տարի բացվում է Winter Wonderland զվարճանքի համալիրը խոշոր ամանօրյա տոնավաճառով: imagesԱռևտրային շարքերի կողքին տոնավաճառում կան փոքրիկ պանդոկներ, սրճարաններ և տոնական համերգների համար նախատեսված դահլիճ: Winter Wonderland – ը դա ատրակցիոնների զբոսայգի է, որտեղ կարելի է ամբողջ օրը անցկացնել: Այնտեղ կա նաև ամանօրյա սահադաշտ: Այգին բացվում է նոյեմբերի երկրորդ կեսին:       Պրագայում ամեն ձմեռ աշխատում են բազմաթիվ ամանօրյա տոնավաճառներ: ng_praga1  Բայց ամենաառաջինը դա նոյեմբերի նախավերջին շաբաթվա բացվում է Míru հրապարակում: Տուրիստները այստեղ ձեռք են բերում նվերներ և հուշանվերներ, բնական նյութերից իրեր, ինչպես նաև փորձում են ավանդական ամանօրյա հյուրասիրությունը:       Նոյեմբերի կեսերին Փարիզում բացվում է ամանօրյա շուկան: 450cf5532277ea23c98e08e148a51cde Ֆրանսիական մայրաքաղաքի գլխավոր փողոցում կառուցում են հատուկ գյուղ փոքր տնակներով, որոնցում վաճառում են հուշանվերներ, տոնական զարդեր և դելիկատեսներ: Այս շուկայում տուրիստները կարող են փորձել բազմազան ֆրանսիական պանիր, фуа-гра, տրյուֆելներ և շամպայն: Բացի դրանից այնտեղ կան կրպակներ որտեղ վաճառում են ձիթաբլիթներ ու վաֆլի:   Ստրասբուրգը համարում են Եվրոպայի Ամանօրյա մայրաքաղաքը: 0ccbd410068220248e56221cedea05d4Հենց այստեղ է անցկացվում հնագույն և խոշոր ամանօրյա շուկաններից մեկը: Christkindelsmärik, կամ մանուկ Հիսուսի տոնավաճառ, որը հիմնվել է 1570 թվականին: Տոնական առևտուրը անցեկացվում Gutenberg հրապարակում ամանօրյա զարդարված հին տների շրջակայքում: Այնտեղ վաճառում են բազմաթիվ հուշանվերներ, կոճապղպեղով  թխվածքաբլիթներ և այլն: Յուրաքանչյուր տարի աշխարհի մի երկիր դառնում է տոնավաճառի հատուկ հյուրը և ներկայացնում է իր ազգային խոհանոցի ճաշատեսակները: Շվեցարական weihnachtsmarkt-baselԲազելի ամանօրյա շուկան հավակնում է լինել Եվրոպայում ամենամեծը: Այն բացվում է նոյեմբերի վերջին և աշխատում է մինչև դեկտեմբերի 23-ը: Տոնավաճառը անցեկացվում միաժամանակ մի քանի հրապարակներում և տոնական առևտրի հետ միասին առաջարկում է բազմաթիվ զվարճալի միջոցառումներ: Բազելը շատ տպավորիչ զարդարվում է ամանօրին և նրա ձմեռային տոնավաճառը յուրաքանչյուր տարի այցելում են միլլիոնից ավելի հյուրեր:
(Visited 13 times, 1 visits today)