Աստղագուշակ 2019 թ: Կշեռք

ksherq1Լավ հանգստացեք հունվարին, հետագայում ձեզ ուժ հարկավոր կլինի շատ կարեւոր եւ լուրջ գործի համար: Փետրվարից սկսվում է պայքարի եւ սխրագործությունների շրջանը, ուրիշ ձև չես անվանի. Դուք ստիպված կլինեք պայքարել մրցակիցների հետ, անբարենպաստ հանգամանքների հետ, ձեր թուլությունների եւ վախի հետ, այն ամենի հետ ինչ, որ խանգարում է ձեզ առաջ շարժվել: Սկզբում դուք կարող եք ինչ-որ չափով գերագնահատել ձեր ուժը եւ չափազանց լավատեսությունը կարող է հանգեցնել անախորժությունների: Հետագայում հնարավոր կլինի հասկանալ իրավիճակը, հասկանալ, թե որտեղ կարող եք ինքնուրույն գլուխ հանել, եւ որտեղ է պետք օգնություն: Այս պահից էլ կսկսվի ավելի հանգիստ ժամանակաշրջան:

Մինչեւ հունիս ամիսը որևէ կարեւոր բան կարելի է սկսել միայն  զգուշությամբ, հատկապես, եթե անհրաժեշտ է լուրջ ներդրումներ կատարել: Հավանական են կորուստներ, ջանքերը կարող են իզուր լինել և չբերեն ցանկալի արդյունքներ: Շատ բան կհետաձգվի, հաճախ անորոշ ժամանակով, դա ձեզ կնյարդայնացնի:

Ամառվա կեսը նոր հնարավորությունների ժամանակ է, այնպիսի իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ եւ արագ արձագանքներ: Որոշ կշեռքների սպասում են գլխապտույտ արկածներ, երբեմն ռոմանտիկ, երբեմն վտանգավոր: Լավ կլինի այս պահին ուշադրություն դարձնել առողջությանը `լուրջ խնդիրներից խուսափելու համար: Ցանկալի չէ, կտրուկ փոխել ինչ-որ բան ապրելակերպում, եթե դա կապված չէ բժշկի առաջարկությունների հետ:

Օգոստոսից սկսվում է բարենպաստ եւ կայուն ժամանակաշրջան: Այն զուրկ չէ դժվարություններից, բայց դրանք հասկանալի են եւ հաղթահարելի: Դուք լավ գիտեք, ինչի համար եք ջանքեր գործադրում, հասկանում եք, թե ինչ նպատակների կարող եք իրականում հասնել, եւ պատրանքներ չեք կառուցում: Մինչեւ տարեվերջ ստիպված կլինեք ապրել մի քանի տհաճ պահեր, բայց դա դրական նշումով կավարտվի:

(Visited 14 times, 1 visits today)