Աստղագուշակ 2019 թ.. Այծեղջյուր

aycexchyur1Տարին կլինի պայծառ ու հիշարժան, լի իրադարձություններով: Նրանք արագ զարգանում են, երբեմն մի քանի օրվա ընթացքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Ձեր գործողություններով եւ որոշումներով դուք հաճախ կզարմացնեք ձեր շրջապատին: Դուք հաճախ եք անում այնպիսի բաներ, ինչ ուրիշները ձեզնից չէին սպասում ու համարում էին դրան անընդունակ:

Հունվարից մինչեւ մարտ, դուք հավանաբար, ստիպված կլինեք դիմակայել ինչ-որ ուժեղ բացասական ազդեցության: Կարեւոր չէ, թե որտեղից է դա գալու. ցավոք, դա կարող են լինել մարդիկ, ում դուք մտերիմ եք համարում: Կարեւոր է պաշտպանել ձեր շահերը, կայացնել ինքնուրույն որոշումներ: Եթե դա ձեզ մոտ չհաջողվի կատարել, դուք ռիսկի կդիմեք դառնալ տիկնիկ ուրիշի ձեռքում, իրավիճակի հավերժ պատանդ:

Ապրիլն ու մայիսն այն ժամանակն է, երբ դուք պետք է կենտրոնանաք ձեր զգացմունքների վրա, հասկանաք, թե ինչն է իրականում ձեզ ուրախություն բերում եւ ոգեշնչում, եւ ինչն եք անում, միայն այն պատճառով, որ դա ճիշտ է համարվում: Շատ Այծեղջյուրների համար այս ամիսները կապված կլինեն անձնական կյանքի կտրուկ փոփոխություններով:

Ամառը խոստում է լինել անհանգիստ, բայց հիմնականում դուք կանհանգստաք մանրուքներով: Բայց ահա որոշ իսկապես կարեւոր բաներ դուք կանտեսեք: Դա կարող է սխալների բերել:

Օգոստոսից սկսվում է հանգիստ աշխատանքային շրջան, որը կտեւի մինչեւ տարեվերջ: Անհրաժեշտ կլինի շատ ուժ. հետևեք ձեր առողջությանը, հակառակ դեպքում դուք կարող եք բաց թողնել հնարավորությունը: Հաճախ դուք ստիպված կլինեք միանգամից մի քանի գործ անել, հիշեք մի քանի հարցեր, որոնցից յուրաքանչյուրը կարեւոր է յուրովի: Չնայած առանց դժվարության, բայց դուք կկարողանաք հաղթահարել իրավիճակը, կհասնեք արդյունքների, որոնք նույնիսկ գերազանցում են ակնկալիքները:

(Visited 172 times, 1 visits today)