Աստղագուշակ 2018 Կարիճ

karich1Կարիճներին 2018 թվականին, աստղերը խորհուրդ են տալիս խոսակցությունների ժամանակ ավելի քիչ օգտագործել, այնպիսի բառեր ինչպիսիք են «արդարությունը» եւ «ճշմարտությունը»: Այս հասկացությունները, անշուշտ, շատ կարեւոր են եւ օգտակար, բայց գալիք տարում դրանք կարող են դառնալ ոչ այնքան փաստարկ,  ճիշտ լուծում գտնելու համար ինչքան պատճառ երկարատեւ կոնֆլիկտի: Այդ իսկ պատճառով, Կարիճի լավագույն ռազմավարությունը կլինի այն որ նա գործի այնպես, ինչպես նա ճիշտ եւ արդար է համարում, այսինքն `միշտ իրեն պահի սովորականի պես, բայց առանց իր արդարադատության տեսլականը ուրիշներին պարտադրելու: Դա ավելի լավ կլինի բոլորի համար: Ընդհանուր առմամբ, 2018 թվականը կարող է շատ արդյունավետ լինել Կարիճի համար, այն, կարծես, հատուկ ստեղծված է իր բնավորության համար: Անզուսպ էներգիան, Կարիճի հզոր կամքը եւ նպատակասլացությունը արժանավույնս կգնահատվի շրջապատի կողմից: Ինչ նպատակներ նա դնի է իր առջև, նա միշտ գտնելու է հավատարիմ ընկերներ եւ դաշնակիցներ: Եվ միակ բանը, որ կարող է լրջորեն խանգարել նրան, դա նրա չափից ավել անմիջականությունն ու կտրուկ լինելն է: Սա հատկապես վերաբերում է մտերիմների հետ փոխհարաբերություններին: 2018 թ.-ին, Կարիճին պետք է սովորել լինել ավելի մեղմ եւ ավելի ներողամիտ մարդկանց թերությունների եւ թույլ կողմերի հանդեպ:
(Visited 1,011 times, 1 visits today)