Աստղագուշակ 2018 Կույս

kuys1Կույսին աստղերը խոստանում են լավ տարի: Գալիք 2018 թվականին նրա ակտիվ բնույթը անպայման կգտնի իր արժանի կիրառությունը, ապահովելով հաջողությունը և բիզնեսում եւ սիրո մեջ: Նույնիսկ նրա աճող ինքնավստահությունը ու խստապահանջությունն ինքն իր եւ ուրիշների հանդեպ  ըմբռնումով կընդունվի շրջապատի կողմից: Մի խոսքով, կույսի բնավորությունը  դրական ուղղվածություն կունենա տարվա ընդհանուր մթնոլորտի հետ: Որպեսզի իր բիզնեսը հաջողություն ունենա, ինչպես հարկն է, Կույսը նույնիսկ կարիք չունի ինչ-որ բան հորինելու, բավական է միայն մնալ ինքն իր հետ եւ անել այն, ինչ նրա սիրտը հուշում է նրան: Միակ բանը, որին գալիք տարում կույսը պիտի հետևի դա այն է որ իր պահանջկոտությունը շրջապատի հանդեպ չվերածվի բծախնդրության: Հատկապես կարեւոր է հետևել դրան մտերիմների հետ հարաբերություններում: 2018 թ.-ին անզգույշ խոսքը կարող է ցավ պատճառել, դրա համար այս տարի ավելի լավ կլինի աչք փակել մտերիմների որոշ թերությունների վրա, քան ավելորդ  դիտողություն անել ` խորը վիրավորանք պատճառելով: Նմանապես, Կույսին չի խանգարում զգույշ լինել նաև գործընկերների հետ շփվելիս: Սխալները, անհամապատասխանությունները եւ բացթողումները անխուսափելի են ցանկացած գործում, եւ, հետեւաբար, նրանց հանդեպ զգացմունքային վերաբերմունքը ավելորդ  է: Հատկապես գալիք  2018-ին, երբ ցանկացած բացասական հույզեր կհանգեցնեն կոշտ հակամարտություն եւ դիմակայություն: Այնպես որ, ավելի լավ է առանց էմոցիանների: Հնարավորության դեպքում, իհարկե.    
(Visited 487 times, 1 visits today)