Ով է «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Քուշին

ՔուշիSanaya Irani -ին «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Քուշին ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է Հնդկաստանում, հայտնի մոդել եւ պարուհի, ծնվել է հին Մումբայ քաղաքում: Այդ քաղաքում, նա անցկացրել է իր մանկությունը:  Sanaya Irani -ին յոթ տարի սովորել է  Ooty-ի գիշերօթիկ դպրոցում: Այնուհետև նա ավարտել է  Sydenham քոլեջը: Աղջկա համար շատ կարեւոր էր ստանալ լավ կրթություն, որ հնարավորություն ունենա զարգացնել եւ գտնել իրեն, իր սիրելի մասնագիտության մեջ: Եվ նա ուզում էր հետամուտ լինել, որ ստանա MBA աստիճան, սակայն, որոշել է դառնալ դերասանուհի: Sanaya Irani -ին սկսել է իր կարիերան որպես մոդել: Դեռ ուսման տարիներին նա հիանալի դրսեվորեց իրեն ինչպես մոդել նկարահանվելով հայտնի ընկերությունների գովազդային տեսահոլովակների համար, ինչպիսիք են Pepsi, Reliance Communications: Երբ նա հարմարվեց նկարահանումներին սկսվեց  նաև նրա ֆիլմերում նկարահանվելու հաջող կարիերան: Նրա առաջին լուրջ դերը եղել է հնդկական երիտասարդական Miley Jab Hum Tum շոուն: Նա հետագայում հայտնվել է Iss Pyaar Ko Kya Naam Doon? —  Ինչ կոչել այս սերը  —  հեռուստասերիալում: Իր կարիերայի սկզբին, Sanaya Irani -ին չէր տիրապետում  Հինդի լեզվին եւ մի քանի առիթներով խոսեց  լեզվի հետ կապված իր դժվարությունների ու պայքարի մասին: Դերասանուհու բացառիկ տաղանդը առիթ հանդիսացավ որ նա արժանանա տարբեր մրցանակների եւ պարգեւների:
  • 2009 թվականին նա ստացել է հեղինակավոր մրցանակ Miley Jab Hum Tum նախագծի համար:
  • 2012 թվականին դերասանուհին արժանացել է Zee Gold Awards մի քանի անվանակարգերում Ինչ կոչել այս սերը  —  հեռուստասերիալում մասնակցության համար:
  • Նաեւ 2012 թվականին նա արժանացել է Zee Gold Awards մրցանակի ամենագեղեցիկ դերասանուհիներ մեջ:
2016 թվականի հունվարի 25-ին, Sanaya Irani -ին ամուսնացել է իր երկար տարիների ընկերոջ և Miley Jab Hum Tum սերիալի գործընկեր դերասան Mohit Sehgal-ի հետ:  Դերասանուհի շատ ջերմ է արտահայտվել իր վերջին դերի մասին Rang Rasiya –ի հերոսուհին նման չէ իր դերակատարին դրա համար դերասանուհին ստիպված է շատ ջանք գործադրել: Դրանով և հետաքրքիր դարձավ երիտասարդ դերասանուհու աշխատանքը: Ինչպես դերասանուհին հարցազրույցի ժամանակ խոստովանեց  լրագրողներին նա չի ձգտում bollywood, բայց ուրախ կլիներ, եթե այնտեղից  առաջարկ ստանար: Կարդացեք նաև >> Ով է «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Արնավ -ը >> Ինչ կոչել այս սերը հեռուստասերիալի մասին  >> Երգեր սիրված հնդկական հեռուստասերիալներից
(Visited 9,476 times, 1 visits today)